ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.11.2016 | 00:02

Ի՞նչ հարաբերություն կարող է լինել գայլի և գառան միջև։ Ի՞նչ խաղաղություն կարող է լինել բորենու և շան միջև, և ի՞նչ խաղաղություն՝ հարուստի և աղքատի միջև։ Առյուծների որսն անապատի վայրի էշերն են, այդպես էլ հարուստների կերակուրն աղքատներն են։ Հպարտի համար արգահատելի է խոնարհությունը, այդպես էլ հարուստի համար արգահատելի է աղքատը։ Եթե հարուստը վտանգվի, բարեկամները նեցուկ կլինեն նրան, իսկ երբ աղքատն է ընկնում, ծանոթներից իսկ հեռու է վանվում։


Սիրաքի իմաստությունը 13. 21-25

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ